
Բրազիլական լիմոնադ՝ ընդամենը 4 բաղադրիչից

Բաղադրիչներ
- Լայմ – 3 հատ
- Շաքարավազ – 0.3 բաժակ
- Խտացրած կաթ – 3 ճ/գ
- Ջուր – 5 բաժակ
Պատրաստման եղանակը
- Լայմը բաժանել 4 մասի և դնել բլենդերի մեջ: Ավելացնել 4 բաժակ ջուր, շաքարավազ և խտացրած կաթ: Բլենդերի օգնությամբ լայմը մանր կտորների վերածել:
- Անցկացնել մաղի միջով և քամել հյութը: Լցնել ապակե տարայի մեջ և դանդաղ ավելացնել մնացած ջուրը, ստուգել շաքարավազի չափը: Ջուրն ավելի լավ է լցնել մաղի միջով՝ լայմի և շաքարավազի մնացորդներ չթողնելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը