Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը և ընկճված չէ. Էդուարդ Շարմազանովը տեսակցել է պատգամավորին. Aysor.am

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որն այսօր ԱԱԾ կողմից ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու կասկածանքով, չի ընդունում մեղադրանքը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը», – ասաց Է.Շարմազանովը։

«ՀՀԿ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է, որ սա անհիմն մեղադրանք է, և սա ոչ միայն 1937 թվականի Բերիայի, Սովետական Միության մեղադրանքներն է հիշեցնում, այլ ավելի ճորտատիրական կարգերի, որովհետև ԱԺ պատգամավորին իրավունք ունեն ձերբակալեն կամ հանցագործության պահին կամ անմիջապես դրանից հետո», – նշեց նա։

Է.Շարմազանովն ընդգծեց, որ այն, ինչ կատարվում է՝ շինծու է ու անթույլատրելի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930