
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցը մեկօրյա է:
Այցի օրակարգի մասին տեղեկություններ կտրվեն ավելի ուշ:
Սա ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի արդեն երկրորդ այցն է Արցախի Հանրապետություն: Առաջին անգամ նա մեկնել էր մայիսի 9-ին, հանդիպել էր նախագահ Բակո Սահակյանի հետ: