Բաժիններ՝

Փեգի և Ջոն Ռոքֆելլերների հավաքածուի թանկագին զարդերի սպառավաճառքը 20 մլն դոլար է բերել

Փեգի եւ Ջոն Ռոքֆելլերների հավաքածուի ոսկերչական զարդերը 20 միլիոն դոլար ընդհանուր գումարով վաճառվել են Christie՚s-ի՝ հունիսի 12-ին կայացած աճուրդում: Ինչպես հայտնել է աճուրդային տան մամուլի ծառայությունը, աճուրդի դրված 189 լոտերից ամենաթանկը դարձել է պլատինե մանյակը՝ 7-ից մինչեւ 1 կարատ քաշով 73 ադամանդներով:

Այն վաճառվել է 1,572 միլիոն դոլարով: 576 հազար դոլարով վաճառվել է ոսկե ապարանջանը՝ զարդարված 13 ադամանդներով, 444 հազար դոլարով՝ 20,47 կարատ ադամանդով մատանին։

Դեւիդ Ռոքֆելլերը (1915 – 2017)՝ Ջոն Ռոքֆելլերի (1839 – 1937)՝ Standard Oil նավթընկերության ստեղծողի եւ ԱՄՆ-ում առաջին միլիարդատերերից մեկի թոռն է: 2016 թվականին ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է ԱՄՆ-ի ամանահարուստ ընտանիքների վարկանիշը: Ռոքֆելլերներն այնտեղ զբաղեցրել են 23-րդ տեղը, նրանց միագումար կարողությունկը գնահատվել է 11 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս