Ինչու է հարկավոր բողկը ներառել սննդակարգ

Բողկը հարուստ է մի շարք սննդարար նյութերով, ինչը նշանակում է, որ այն հարկավոր է ներառել սննդակարգում: Fabiosa.com-ը ներկայացրել է՝ ինչու է հարկավոր ուշադրություն դարձնել այս բանջարեղենին:

Օգտակար է ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում: Բողկն օգնում է ազատվել ավելորդ լորձից, հատկապես օգտակար է մրսածության, բրոնխիտի, անգինայի, ասթմայի, սեզոնային ալերգիայի դեպքում: Բացի այդ՝ բողկն օգնում է հանգստացնել կոկորդի ցավը, մաքրել քթանցքերը: Այս բանջարեղենն օգնում է շնչառական համակարգը պաշտպանել վարակներից:

Լավացնում է նյութափոխանակությունը: Կես բաժակ բողկը 1 գրամ բջջանյութ է պարունակում, որն օգնում է կանխարգելել փորկապությունը, կարգավորել աղիների աշխատանքը: Բողկը նպաստում է նաև օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը, պայքարում որովայնի փքվածության, սրտխառնոցի դեմ:

Հարուստ է վիտամին C-ով և ֆոլաթթվով: Բնական հակաօքսիդանտներն օգնում են պայքարել օրգանիզմին վնասող մի խումբ գործոնների դեմ:

Կարդացեք նաև

Նպաաստում է ավելորդ քաշից ազատվելուն: Բողկն արագ է հագեցնում, կարգավորում է նյութափոխանակության համակարգը: Այս բանջարեղենը քիչ կալորիաներ՝ 100 գրամում՝ ընդամենը 14 կալորիա, բայց մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում: Այն հարուստ է նաև բջջանյութով, արժեքավոր միկրոէլեմենտներով, ինչի արդյունքում դառնում է առողջ սննդի անբաժան մասը:

Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը: Բողկը մեծ քանակով կալիում է պարունակում, ինչի արդյունքում նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը, արյան շրջանառության լավացմանը: Դրանում պարունակվող նյութերն օգնում են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Բողկն օգտագործվում է նաև կոսմետոլոգիայիում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս