«Քաղաքական պատասխանատվությունը մենք կրում ենք». Էդմոն Մարուքյան
«2012 թվականից ես այս խորհրդարանում եմ, որ դեռևս կառավարության ծրագիր պաշտպանած չեմ եղել»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նա ասաց, որ շատ հեշտ է քննադատել կառավարության ծրագիրը, ամենալավ ծրագիրն էլ կարելի է քննադատել։ Նա ընդգծեց, որ այստեղ կարևորը քաղաքական կամքն է, որն ինքը տեսնում է։ Մինչ այս, ըստ նրա, չի եղել այդ քաղաքական կամքը խնդիրները լուծելու համար։ Նա հայտարարեց, որ հիմա ժողովուրդն ունի իշխանություն, որը ծառայում է ժողովրդին։
Անդրադառնալով կառավարության գործունեության համար պատասխանատվությանը՝ Է. Մարուքյանը հայտարարեց, որ կոնկրետ ինքը և իրենց քաղաքական ուժը պատասխանատու են կառավարության գործունեության համար. «Քաղաքական պատասխանատվությունը մենք կրում ենք, մենք շատ սիրով շարժվելու ենք առաջ։ Մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում աջակցել, երկիրն այնպիսի վիճակում է, որ որևէ մեկը չի կարող ուրախանալ մյուսի ձախողման համար»։