
ԵՄ-ն Թուրքիայից կոնկրետ բարելավումներ է ակնկալում օրենքի գերակայության ոլորտում

Թուրքիան պետք է կոնկրետ բարելավումներ արձանագրի օրենքի գերակայության ոլորտում, որպեսզի Բրյուսելի եւ Անկարայի երկկողմ հարաբերությունները զարգանան: Այդ մասին ասված է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, որը հունիսի 7-ին տարածվել է Բրյուսելում:
«Օրենքի գերակայության, անկախ դատարանի եւ հիմնարար ազատությունների ոլորտում կոնկրետ ու երկարաժամկետ բարելավումները պարտադիր են ԵՄ-ի եւ Թուրքիայիմիջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-նշվում է փաստաթղթում:
Եվրամիությունն ընդգծել է, մասնավորապես, որ Թուրքիայի իշխանությունները մինչ այժմ չեն ազատել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տեղական բաժանմունքներից մեկի նախագահ Թաներ Կըլըչին, ինչպես նաեւ այլ իրավապաշտպանների, լրագրողների, խորհրդարանի անդամների, քննիչների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: