Բաժիններ՝

Սինգապուրում Կիմ Չեն Ընին կտրամադրեն զրահապատ BMW-ներ. The Straits Times

Կիմ Չեն Ընին հատուկ շարքի զրահապատ BMW 760 սեւ ավտոմոբիլներ կտրամադրվեն Սինգապուրում կայանալիք ԿԺԴՀ – ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում ուղեւորությունների համար: Հունիսի 7-ին այս մասին հայտնել է The Straits Times թերթը:

Հրատարակության աղբյուրների տեղեկատվությամբ՝ Սինգապուրի հատուկ տրանսպորտի հավաքակայանից տրամադրվել է չորս ավտոմեքենա: Դրանցից յուրաքանչյուրը հանդերձված է 544 ձիաուժ հզորությամբ 6-գլանանի տուրբավորված շարժիչով:

Տեղադրված են հատուկ գնդականթափանց ապակիներ՝ 6 սանտիմետր հաստությամբ, որոնք կարող են ուղեւորներին պաշտպանել դիպուկազարկ հրացանների կրակոցներից: Ավտոմոբիլի զրահապատ կորպուսը դիմանում է պայթյունների, որոնց հզորությունը կազմում է տրոտիլի համարժեքով մինչեւ 15 կիլոգրամ:

Ավտոմեքենայի սալոնում գտնվում են օդի մաքրման համակարգ ի դեպս քիմիական գրոհների, գիշերային տեսունակության համակարգ եւ այլ տարրեր, որոնք մեծացնում են ավտոմոբիլում գտնվողների ապրելունակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս