Արոնյանի վերջին մրցակիցը Նորվեգիայում Հիկարու Նակամուրան է
Լևոն Արոնյանը նորվեգական մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ կես միավորով է հետ առաջատարից:
Արոնյանը մրցաշարի 8-րդ տուրում ազատ էր: Այս տուրում հաղթանակ տոնեցին միայն Ֆաբիանու Կարուանան և Հիկարու Նակամուրան:
9-րդ տուրից առաջ 4-ական միավոր ունեն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան: Արոնյանն ունի 3,5 միավոր և վերջին տուրում կմրցի Հիկարու Նակամուրայի հետ: