Բաժիններ՝

Բիլ Քլինթոնը արկածային վեպ է թողարկել ԱՄՆ-ի դեմ կիբեռգրոհի մասին

Բիլ Քլինթոնը անվանի գրող Ջեյմս Փաթերսոնի համահեղինակությամբ քաղաքական վեպ է թողարկել, որի իրադարձությունները ծավալվում են Սպիտակ տանը իր գտնվելու ժամանակներում:

Վեպը վերնագրված է President is Missing («Նախագահը կորել է»), եւ դրա հիման վրա արդեն սերիալ են նկարահանում, տեղեկացնում է BBC-ին:

Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահը դառնում է սուրսյուժետային վեպի հեղինակ: «Ես պաշտում եմ թրիլերները,-ասել է ԱՄՆ-ի նախկին նախագահը BBC-ին տված հարցազրույցում:- Ես դրանք կարդում եմ վիթխարի քանակությամբ: Ահա հենց նոր ավարտել եմ Ջեյսոն Մեթյուսի «Կարմիր ճնճղուկ» եռերգության երրորդ գրքի ընթերցումը»:

Նա նաեւ ասել է, որ ինքը Փաթերսոնի երկրպագուն է եւ մեկ շնչով կարդացել է նրա բոլոր 25 գրքերը հոգեբան-դետեկտիվ Ալեքս Քրոսի մասին: Վեպի սյուժեն ծավալվում է ԱՄՆ-ի դեմ իրականացված կիբեռգրոհի շուրջ, որն սպառնում է ամբողջ աշխարհին: Այն պետք է կանխի գլխավոր հերոսը՝ մտացածին նախագահ Ջոնաթան Լինքոլն Դանքենը: Իրադարձությունների զարգացման համեմատ, երբ ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, գլխավոր հերոսն անհետանում է:

«Նախագահը կորել է» վեպը կհայտնվի նաեւ սերիալի տեսքով, Showtime խոշոր կաբելային ցանցը ձեռք է բերել դրա էկրանավորման իրավունքը եւ արդեն ձեռնամուխ է եղել էպիզոդների նկարահանմանը: Սերիալը կցուցադրվի հաջորդ տարի: Բիլ Քլինթոնն արդեն թողարկել է չորս գիրք, դրանցից մեկը՝ «Իմ կյանքը», դարձել է բեսթսելլեր: «Նախագահը կորել է» վեպը նրա առաջին գեղարվեստական գիրքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս