«Ես չեմ համարում ինձ լավագույնը, ես հերթական ֆուտբոլիստ եմ». Մեսսի
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին նշել է, որ չի համարում իրեն պատմության լավագույն ֆուտբոլիստը:
«Ես ինձ չեմ համարում լավագույնը, ես կարծում եմ, որ ես հերթական ֆուտբոլիստ եմ: Երբ խաղը մեկնարկում է , բոլոր ֆուտբոլիստները դառնում են հավասար»,- նշել է արգենտինացի ֆուտբոլիստը:
Ավելի վաղ Մեսսին նշել էր, որ ինքը չի ձգտում լինել պատմության լավագույնը:
«Ես հետաքրքրված չեմ նրանով, որ դառնամ պատմության լավագույնը: Ես երբեք չեմ մտածում այն մասին, որ դառնամ առաջինը, երկրորդը, երրորդը կամ չորրորդը: Ամեն մրցաշրջանից առաջ ես մտածում եմ այն մասին, որ աճեմ՝ որպես ֆուտբոլիստ, որ հաղթեմ բոլոր մրցաշարերը, որ ներդնեմ բոլոր ջանքերս ամեն խաղում և անեմ ամեն ինչ իմ թիմակիցներին օգնելու համար:
Պատմության լավագույնի կարգավիճակն իմ կյանքում ոչինչ չի փոխի: Ես միշտ ուզում եմ կատարելագործվել: Ես ոչ մեկի հետ չեմ մրցում: Ես խաղում եմ ոչ թե պատմության լավագույնը լինելու, այլ ամեն տարի ավելի ուժեղ լինելու համար»,- նշել է Մեսսին:
Սիրարփի Աղաբաբյան