Պայուսակները կսկսեն կրել ոտքերին
Լողափի սեզոնի նախաշեմին մարզական հագուստի եւ կոշկեղենի բրենդ-արտադրող Nike-ը լողափի Benassi հռչակավոր չստերի շարքը բազմազանացրել է պայուսակ-տոպրակով նոր մոդելով՝ կարված գոտու վրա: Այս մասին հաղորդել է Hypebae-ը:
Նոր ռետինե սանդալները ներկայացված են գունազարդման երկու տարբերակով. վառ վարդագույն՝ սեւ ներբանով եւ մանուշակագույն փականով պայուսակի վրա եւ երկնագույն՝ բաց կանաչ ներբանով եւ սեւ փականով: Չստերի վաճառքի հանելու օրը եւ գինն առայժմ նշված չեն:
Nike ընկերությունն ԱՄՆ-ում հիմնվել է 1964 թվականին եւ սկզբնապես կոչվում էր Blue Ribbon Sports: Դրա կենտրոնակայանը գտնվում է Բիվերթոնում, Օրեգոնի նահանգ: Ընկերության արտադրանքը թողարկվում է նաեւ Nike Golf, NikeLab, Nike Pro, Nike+, Air Jordan եւ Nike Skateboarding բրենդներով:
https://twitter.com/Sneakerholics/status/1001761957173776384?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F935487.html