
Մոսկվայում վեց մարդ է տուժել սաստիկ քամուց

Վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա է տուժել Մոսկվայում մոլեգնած սաստիկ քամուց, նրանց հոսպիտալացրել են: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունը:
«Մոսկվայում սաստիկ քամու պատճառով բժշկական օգնության է դիմել վեց մարդ, որոնց թվում՝ երկու երեխա: Նրանք բոլորը միջին աստիճանի ծանրության վիճակում տեղափոխվել են բժշկական կազմակերպություններ, որոնք գտնվում են Մոսկվա քաղաքի առողջապահության դեպարտամենտի ենթակայության ներքո»,-ասել է նա:
Մայիսի 30-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային վարչությունն արտակարգ նախազգուշացում է տարածել այն մասին, որ քամին ուժեղանալու է վայրկյանում մինչեւ 20 մետր: