Բաժիններ՝

«Ես կփոխեի «Բարսելոնայի» չեմպիոնությունն Արգենտինայի հավաքականի կազմում տիտղոսի հետ». Լիոնել Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին երազում է Արգենտինայի հավաքականի կազմում տիտղոս նվաճել և կիսվել է 2018թ. Աշխարհի առաջնության խմբային փուլի մրցակիցների մասին կարծիքով:

«Ես կփոխեի «Բարսելոնայի» չեմպիոնական տիտղոսն Արգենտինայի հավաքականի կազմում տիտղոսի հետ: Արգենտինայի հետ տիտղոս նվաճելը յուրահատուկ բան կլիներ: Բայց մենք չպետք է հայտարարություններ անենք, որ կդառնանք աշխարհի չեմպիոն, քանի որ իրականությունն այդպիսին չէ:

Եվրոպայի վերջին առաջնության ժամանակ Իսլանդիան ցույց տվեց, որ դժվար մրցակից է յուրաքանչյուր թիմի համար: Խորվաթիան հրաշալի կիսապաշտպանություն ունի: Նրանք խաղում են Իսպանիայի ոճով, միայն մեկ մակարդակ ավելի ցածր: Նիգերիան այն թիմն է, որը մեզ միշտ մարտահրավեր է նետում»,- Մեսսիին է մեջբերում Goal-ը:

Մեսսին Արգենտինայի հետ պարտվել է Ամերիկայի գավաթի երկու եզրափակիչներում և Աշխարհի 2014թ. առաջնության եզրափակչում: Ազգային հավաքականի կազմում նրա միակ տիտղոսը 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս