Բաժիններ՝

««Բարսելոնան» ավելի ուժեղ է, քան «Ռեալը»». Կարլես Պույոլ

«Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլը բացատրել է թվիթերյան իր այն գրառումը, որում նա կատալոնացիներին խորհուրդ էր տալիս «մտածել առաջնահերթությունների մասին»:

«Ես ուզում էի, որ մարդիկ մտածեն այն մասին, թե ինչ է կատարվում: Ես համոզված եմ, որ «Բարսելոնան» ավելի ուժեղ ակումբ է, քան «Ռեալը»: Բայց, միևնույն ժամանակ, վերջին 5 տարիների ընթացքում «Ռեալը» 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, և ինձ՝ որպես «Բարսելոնայի» երկրպագուի, զայրացնում է այդ փաստը»,- Պույոլին է մեջբերում Marca-ն:
«Բարսելոնան» վերջին անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան 2015 թվականին:

Կատալոնացիների հաշվին ընդհանուր առմամբ կա 5 հաղթանակ Չեմպիոնների լիգայում, իսկ «Ռեալի» հաշվին՝ 13:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031