
«Ռեալը» Բեյլի համար խնդրում է 80 մլն ֆունտ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ուզում է վաճառել հարձակվող Գարեթ Բեյլին 80 մլն ֆունտով (մոտ 91.3 մլն եվրո):
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, ստացված գումարը «սերուցքայինների» ղեկավարությունը պլանավորում է օգտագործել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին գնելու համար: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) Բեյլը հայտարարեց, որ կքննարկի իր ապագան գործակալի հետ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 28-ամյա վալիացին գոհ չէ իր խաղաժամանակից և ցանկանում է տեղափոխվել որևէ ակումբ, որտեղ դաշտ դուրս կգա հիմնական կազմում:
Բեյլի նկատմամբ հավակնություններ ունեն «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Բավարիան» և ՊՍԺ-ն: Ընդ որում, «կարմիր սատանաները» համարվում են ֆավորիտ ֆուտբոլիստի համար պայքարում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը