Բաժիններ՝

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այցելեց ոստիկանության կրթահամալիր

Մայիսի 26-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ, որոնց մասնակցում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Հանդիսություններն սկսվեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի հիշատակի ոգեկոչման արարողությամբ:

Պարեկապահակետային գնդի ոստիկան, ջոկի հրամանատար Արա Շախգուլյանը զոհվեց մայիսի 3-ին` հանցագործին վնասազերծելիս:

Արա Շախգուլյանի անունն այսօր վիմագրվեց Կրթահամալիրի տարածքում գտնվող «Մեզ բացակա չդնեք» հուշակոթողին: Արարողությանը մասնակցում էին ոստիկանության կրթահամալիրի սպայակազմը, զոհված ոստիկանների հարազատներ, հյուրեր:
Պատվո համազարկից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը:

Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը կատարեց հոգեհանգստի կարգ:
Ոստիկանության պետն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:

Արարողության առաջին մասն ամփոփվեց Կրթահամալիրի սաների շարային երթով:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց ուսումնական հաստատոթւյան տարածքում:

Ոստիկանության պետը եղավ Ոստիկանության զորքերի ֆակուլտետի բազայի վրա ստեղծված սակրավորային պատրաստության մասնագիտական նորաբաց լսարանում, ծանոթացավ տեխնիկական հագեցածությանն ու պարապմունքների խնդիրներին:

Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ նաև ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանի անունը կրող կրիմինալիստիկայի լսարանի ուսումնական պայմաններին:
Հանդիսվաոր միջոցառումներն ամփոփվեցին միլիցիայի գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանի բացման արարողությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս