
Արամ Հակոբյանը «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից է

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 10-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են մնալ առաջատարների շարքում:
Այս տուրում հաղթանակ տոնեց Արամ Հակոբյանը, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտություն կրեց:
Այս տուրից հետո 7,5-ական միավոր ունեն Արամ Հակոբյանը և Կիրիլ Շրչենկոն:
Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և կավարտվի մայիսի 26-ին: