
Մեկնարկում է Հայաստանի վոլեյբոլի առաջնությունը

Երևանում կմեկնարկի վոլեյբոլի պատանիների և աղջիկների մինչև 15 տարեկանների վոլեյբոլի Հայաստանի Հանրապետության 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլը։
Միմյանց հետ ուժերն են չափելու տղաների (Արաբկիր, ԽՄՕՄՄ, Աջափնյակ, Վանաձոր, Հնաբերդ, Սիսիան) և աղջիկների 6-ական (ԽՄՕՄՄ, Ավան, Սիսիան,Արցախ, Աշտարակ, Արթիկ) թիմեր: Առաջնության արդյունքները կամփոփվեն մայիսի 30-ին:
Նշենք, որ դեկտեմբերի 13-18-ը Երևանում նախատեսվում է անցկացնել Արևելյան Եվրոպայի երկրների մինչև 15 տարեկան տղաների առաջնությունը։