
ԱԱԾ-ն անցավ գործի. ապօրինի հարստացածների գործով անձինք են բերման ենթարկվել. «Ժողովուրդ»

«Ապօրինի հարստացածների գործով անձինք են բերման ենթարկվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Սակայն բերման ենթարկվածների ինքնությունն առայժմ գաղտնի է պահվում:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ մայիսի 23-ից սկսվելու է ապօրինի հարստացած անձանց բացահայտման ուղղությամբ գործընթաց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: