
Պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մայիսի 23-ին՝ ժամը 17:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 45-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-2108» մակնիշի (վարորդը՝ Տ. Ա., 1996 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնյա արգելապատնեշին և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: