Բաժիններ՝

Դիետիկ, բայց անհավանական համեղ ուտեստ. ձկնային մսագնդիկներ՝ սերուցքային սոուսով

Բաղադրիչներ

1. Ձկան ֆարշ – 250 գ
2. Սոխ – 1 հատ
3. Պաքսիմատ – 3-4 ճ/գ
4. Սերուցք – 300 մլ
5. Քերած պանիր – 50-100 գ
6. Բրոկոլի՝ ըստ ճաշակի
7. Աղ՝ ըստ ճաշակի
8. Աղացած սպիտակ պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Ձկան ֆարշի մեջ աղալ կամ շատ մանր կտրատել մեկ հատ սոխ: Ավելացնել աղացած պաքսիմատ, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի:

2. Ձևավորել մսագնդիկներ:

3. Բրոկոլին կտրատել:

4. Մսագնդիկները շարել ջեռոցի տապակի մեջ և ուղարկել 200 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 5 րոպե:

5. Պատրաստել սոուսը. թասի մեջ լցնել սերուցքը, ավելացնել քերած պանիրը, աղ և պղպեղը՝ ըստ ճաշակի:

6. Ջեռոցից հանել տապակը, մսագնդիկների հետ շարել բրոկոլին:

7. Մսագնդիկների վրա լցնել սոուսը և տապակը նորից ուղարկել 180-190 աստիճան ջեռոցը ևս 20 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս