Ֆուտբոլային աստղեր, որ չեն մասնակցի ԱԱ-18-ին
Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել Աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկին: Այս անգամ Աշխարհի առաջնությանը մասնակցում են հավաքականներ, որոնց մասնակցությանը տարիներ առաջ քչերն էին հավատում (օր.՝ Իսլանդիա), և չեն մասնակցում այնպիսի ընտրանիներ, առանց որոնց չէր կարելի պատկերացնել մունդիալը (օր.՝ Իտալիա):
Աշխարհի առաջնությանն այս տարի չեն մասնակցի նաև մի շարք հայտնի ու համաշխարհային ֆուտբոլիստներ: Նրանցից ոմանք ունեն լուրջ վնասվածքներ, իսկ մյուս մասն էլ իրենց հավաքականների հետ չեն կարողացել հաղթահարել ընտրական մրցաշարը:
Ավելի վաղ միջազգային մամուլը ներկայացրել էր ԱԱ-18-ին չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ – Յան Օբլակ (Սլովենիա)
Աջ պաշտպան – Դեյլի Բլինդ (Հոլանդիա)
Կենտրոնական պաշտպան – Վան Դեյկ (Հոլանդիա)
Ձախ պաշտպան – Դավիթ Ալաբա (Ավստրիա)
Կենտրոնական կիսապաշտպան – Արթուրո Վիդալ (Չիլի)
Կենտրոնական կիսապաշտպան – Հենրիխ Մխիթարյան (Հայաստան)
Աջ կիսապաշտպան – Գարեթ Բեյլ (Ուելս)
Ձախ կիսապաշտպան – Կվինսի Պրոմես (Հոլանդիա)
Աջ հարձակվող – Արիեն Ռոբեն (Հոլանդիա)
Կենտրոնական հարձակվողմ – Պիեր Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն)
Ձախ հարձակվող – Ալեքսիս Սանչես (Չիլի)
Պահեստայիններ՝ Սամիր Խանդանովիչ (Սլովենիա), Ստեֆան Սավիչ (Չեռնոգորիա), Ստեֆան դե Վրեյ (Հոլանդիա), Աարոն Ռեմսի (Ուելս), Անդրեյ Յարմոլենկո (Ուկրաինա), Եվգենի Կոնոպլյանկա (Ուկրաինա), Էլսեյդ Հյուսաի (Ալբանիա), Հաքան Չալխանօղլու (Թուրքիա), Արդա Թուրան (Թուրքիա), Քևին Սթրոման (Հոլանդիա), Միրալեմ Պյանիչ (Բոսնյա), Էդին Ջեկո (Բոսնիա):
Այս ցուցակում կարող է լինել Իտալիայի ամբողջ հավաքականը, շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, ով ավարտել է կարիերան հավաքականում ԱԱ-ի մեկնարկից առաջ, բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, ով վնասվածք ունի, ինչպես նաև Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում վնասվածք ստացած Լորան Կոսյելնին:
Սիրարփի Աղաբաբյան