Բաժիններ՝

Սարին կարող է «Միլանում» փոխարինել Գատուզոյին

«Միլանի» ղեկավարությունը մտադիր է հեռացնել «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին, եթե թիմը չմտնի եվրագավաթային գոտի, և փոխարինել նրան Մաուրիսիո Սարիով:

Ջենարո Գատուզոն միայն ապրիլի սկզբին է երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ, բայց այդ ժամանակվանից «ռոսոներներն» անցկացրած 7 խաղերից հաղթել են միայն երկուսում:

Իտալիայի գավաթի եզրափակչում «Յուվենթուսի» կրած պարտությունը (0:4) նշանակում է, որ հիմա «Միլանը» կարող է հայտնվել Եվրոպայի լիգայում միայն առաջնության միջոցով:
Իսկ եթե թիմն ավարտի մրցաշրջանը 7-րդ տեղից ցածր հորիզոնականում, ապա ակումբի ղեկավարությունը կվերանայի Գատուզոյի ապագան: Վերջինիս հեռացման դեպքում նրանք կաշխատեն ստորագրել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:

Մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ «Միլանը» գրավում է 6-րդ տեղը՝ առաջ լինելով «Ատալանտայից» 1 միավորով, իսկ «Ֆիորենտինայից»՝ 3:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս