Մթերք, որի օգտակար հատկությունները կզարմացնեն ձեզ

Սեխը սննդարար մթերք է, որը մի շարք առավելություններ ունի առողջության համար: Fithacker.ru-ն ներկայացրել է սեխը սննդակարգ ներառելու լուրջ պատճառներ:

Սեխը սննդարար մթերք է, որը պետք է պարտադիր ներառված լինի առողջ սննդակարգում: Այն հարուստ է A, B խմբի վիտամիններով, C, E վիտամիններով, հանքանյութերով՝ մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, կալիում, նատրիում: Այն պարունակում է նաև ածխաջրեր, սպիտակուցներ և բջջանյութ:

Սեխը մեծ քանակով ջուր է պարունակում: Տարվա հատկապես շոգ ամիսներին սեխն օգնում է օրգանիզմին ապահովել բավարար քանակով ջրով և խուսափել ջրազրկումից: Բացի այդ՝ սեխը միզամուղ ազդեցություն է ունենում և հատկապես օգտակար է արթրիտի և հոդատապի դեպքում:

Սեխը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պայքարել ազատ ռադիկալների վնասակար ազդեցության դեմ: Հակաօքսիդանտներն օգնում են նաև ամրացնել իմունային  համակարգը:

Կարդացեք նաև

Սեխը բջջանյութ է պարունակում, որն օգնում է կարգավորել աղիների անցանելիությունը, պահպանել դրանց առողջությանը:

Նպաստում է երիկամների աշխատանքին: Սեխը խորհուրդ է տրվում նաև հիպերտոնիայի՝ զարկերակային ճնշման բարձրացման դեպքում:

Սեխն օգտակար է նաև երկաթի անբավարար մակարդակով պայմանավորված անեմիայի և սթրեսի, թուլության, հոգնածության դեպքում: Այն օգտակար է նաև հղիության և կրծքով կերակրման ընթացքում, քանի որ ֆոլաթթու է պարունակում:

Բարձր է նաև սեխի սերմերի սննդարար արժեքը: Դրանք օգնում են ազատվել մակաբույծներից, հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք դանդաղեցնում են ծերացումը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս