
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ» 260 մլն եվրոյով

Բրազիլացին ավելի է մոտեցել Իսպանիա վերադառնալուն: «Ռեալը» առաջվա նման հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ձեռքբերմամբ:
Մադրիդյան ակումբն արդեն 2 անգամ փորձել է ձեռք բերել բրազիլացուն, և «Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գտնում է, որ 3-րդ փորձը հաջող կլինի:
Ակումբի ներկայացուցիչները հանդիպել են Նեյմարի հետ մարտին Ռիոյում, երբ վերջինս վերականգնվում էր վիրահատությունից հետո: Ինչպես հաղորդում է Don Balon-ը, տրանսֆերի գինը տատանվում է 160-300 մլն եվրոյի շրջանում: Լիգա 1-ում անցկացրած 20 խաղերում Նեյմարը դարձել է 20 գոլի և 16 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը