«Ես կկազմակերպեի չեմպիոնական միջանցք, քանի որ նրանք արել էին դա մեզ համար».Կասիլիաս
Անցյալ շաբաթ տեղի ունեցավ վերջին 10 տարիների առաջին Կլասիկոն, երբ թիմերից մեկը դաշտ էր դուրս գալիս նորընծա չեմպիոնի կարգավիճակով: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2008 թվականի մայիսին, երբ «Բարսելոնան» չեմպիոնական միջանցք կանգնեցրեց մադրիդցիների համար:
Երբ հայտնի դարձավ, որ կատալոնացիները կդառնան չեմպիոն, Զինեդին Զիդանը հայտարարեց, որ մադրիդցիները չեն կանգնեցնի չեմպիոնական միջանցք, քանի որ կատալոնացիներն իրենք են խախտել այդ ավանդույթը:
«Ռեալին» դուր չէր եկել այն, որ 2017 թվականի դեկտեմբերին «Բարսելոնան» հրաժարվել էր չեմպոնական միջանցքով դիմավորել մադրիդցիներին այն ժամանակ, երբ նրանք հաղթել էին Աշխարհի ակումբային առաջնությունում: Կատալոնացիները նշում էին, որ իրենք չէին մասնակցել Աշխարհի ակումբային առաջնությանը, հետևաբար՝ չէին կարող նման կերպ ողջունել չեմպիոններին:
Մադրիդյան թիմի նախկին ավագ Իկեր Կասիլիասը նշել է, որ ինքը կկազմակերպեր չեմպիոնական միջանցք: ««Բարսելոնան» մեզ համար կանգնեցրել էր չեմպիոնական միջանցք մի քանի տարի առաջ: Ես նույնպես կանեի դա այս տարի»,- նշել է Կասիլիասը:
Սիրարփի Աղաբաբյան