
Գիտնականները վարդերն ավելի բուրավետ ու վառ դարձնելու միջոց են գտել

Ֆրանսիացի, գերմանացի եւ չինացի գիտնականներին հաջողվել է վերծանել վարդի համագենը եւ գտնել այն գեները, որոնք պատասխանատու են բույրի եւ գույնի համար եւ նպաստել բազմակի ծաղկմանը: Այս մասին գրել է Nature Genetics հանդեսը:
Համագենի վերծանումն ապագայում փորձագետներին թույլ կտա փոփոխություններ մտցնել գեներում եւ ստեղծել ավելի վառ ու դիմացկուն վարդեր՝ ավելի կայուն բույրով: Հետազոտության հեղինակները հայտնաբերել են ավելի քան 36 հազար գեն, որոնք կոդավորում են սպիտակուցները, եւ կենսաքիմիական ուղիները, որոնք համակարգում են ծաղկի գույնն ու բույրը: Ինչպես նշում են հեղինակները, իրենց աշխատանքը հիմք կստեղծի վարդերի բուծման «նոր դարաշրջանի» համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: