Բաժիններ՝

«Այս խանութն իմն է, և հոթդոգը Ձեզ համար եմ պատրաստել»

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը մի լավ խոսք ունի. «Հաճախորդը սոված չպիտի լինի»։ Եվ այսպես․

ԱՄՆ-ում կովբոյների գլխարկների նոր խանութ է բացվում, եթե չեմ սխալում` Թեքսասում։ Եվ ամենազարմանալին` այդ խանութի դիմաց էլ սեփականատերը կովբոյի գլխարկով հոթդոգ էր պատրաստում, նրբերշիկ խաշում։ Բայց հիմա մեխը․․․

Այն մարդիկ, ովքեր գրեթե մոտենում էին խանութին, սեփականատերն ասում էր․

– Այս խանութն իմն է և հոթդոգը Ձեզ համար եմ պատրաստել, անվճար է։

Եվ անցորդն արդեն հյուրասիրությունից ու հետաքրքրությունից դրդված՝ մտնում էր ներս և արդեն հյուրասիրությունից ելնելով՝ ինչ-որ գլխարկ էր առնում և դուրս էր գալիս։ Բացի այն, որ անցորդը գնում էր կատարում, գոհ էր ապրանքի որակից, մի բան էլ անվճար հյուրասիրության մասին պատմում էր բոլորին։

Ահա` ևս մեկ մեթոդ, ոչ մի գովազդ, բիզնես սկսելուց ուղղակի հյուրասիրություն, և սարաֆանային մարքեթինգը սկսում է աշխատել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս