Բաժիններ՝

Ինչու են ցանկացած ամսվա 1-ին, 10-ին, 19-ին և 28-ին ծնված երեխաները յուրահատուկ

Երեխաները, ովքեր ծնվել են ցանկացած ամսվա 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին, յուրահատուկ հատկություններով են օժտված: Blacklogic.me-ի հաղորդմամբ՝ այս երեխաներն ամուր են, ակտիվ, հաշտությամբ են յուրացնում նոր գիտելիքներ, առանձնանում հասկանալու յուրահատուկ կարողությամբ:

Նրանց համար գոյություն չունեն կանոններ: Այս երեխաները հետաքրքրասեր են, ցանկանում են գլուխ հանել ամեն ինչից: Ամսվա այս օրերին ծնված երեխաների մտածողությունը չի համապատասխանում նրանց տարիքին:

Մեծահասակները հաճախ են դժվար կացության մեջ հայտնվում, երբ նրանց հարց են տալիս այս երեխաները: Նրանք հստակ հասկանում են իրենց ներքին պոտենցիալը, և նրանց դուր է գալիս առանձնանալ ամբոխից: Հեշտությամբ կարող են զարմացնել մեծահասակներին, ստիպել ծիծաղել: Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն այս երեխաների անկեղծ եսասիրությանը:

Այս երեխաները յուրահատուկ ուշադրության և խնամքի կարիք ունեն: Նրանց համար կարևոր է, որ ծնողները կիսեն կյանքի նկատմամբ իրենց հայացքները: Հարկավոր է օգնել նրանց բացահայտել սեփական տաղանդները: Այս երեխաները ձգտում են բարդ խնդիրների, կամ դրսևորում՝ նպատակներին հասնելու համար: Նրանց համար կարևոր է, որ լսեն իրենց պատմությունները և կարծիքները:

Կարդացեք նաև

Սիրում են հանրության ուշադրության կենտրոնում լինել: Նրանց բոլոր մտքերի համար լսարան և սահմանների բացակայություն է հարկավոր: Նրանց համար ամենադժվարը սովորելն է, որ կարող են սխալվել, կան այլ կարծիքներ ևս:  Սովորեք նրանց վարքին վերաբերվել մեծահասակների վարքի նման:

Երբեմն նրանց այնքան ինքնավստահ են, որ մեծահասակները չեն էլ հասկանում, որ նրանք աջակցության կարիք ունեն: Քնքշությունն ու համբերությունը ծնողներին կօգնի քանդել պատերը, որոնք այս երեխաները կառուցում են իրենց շուրջ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս