«Բավարիան» կառաջարկի «Յուվենթուսին» 100 մլն եվրո Պաուլո Դիբալայի համար
Նույնիսկ մյունխենցիներն են մտնում հսկայական տրանսֆերային դարաշրջան:
«Բավարիայի» ղեկավարությունը մտահոգված է Ռոբերտ Լևանդովսկու մարզավիճակով, ով գոլ չխփեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վերջին 5 խաղերում, և հույս ունեն գտնել մեկ ուրիշ արդյունավետ սթրայքերի:
Մյունխենցիների առանցքային նպատակը դարձել է «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան: Ինչպես հաղորդում է Bild-ը, «Բավարիան» պատրաստ է գնալու իր համար աննախադեպ քայլի և առաջարկել 24-ամյա արգենտինացու համար 100 մլն եվրո:
«Բավարիայի» տրանսֆերային ռեկորդը 41.5 մլն եվրոն է՝ վճարված Կորենտեն Տոլիսոյի համար: «Բավարիայից» բացի, Դիբալայի նկատմամբ հավակնություններ ունեն «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը