Բաժիններ՝

Facebook F8 2018 կոնֆերանսի առաջին օրվա գլխավոր անոնսները

Facebook F8 2018 կոնֆերանսի ընթացքում արդեն իսկ ներկայացվել են մի շարք նորարարություններ:

1. Հիշողության մաքրում և Tinder` Facebook-ում

Սոցիալական ցանցում կավելանա հիշողության մաքրման ֆունկցիան, ինչի շնորհիվ օգտատերերը կարող են մաքրել այցելությունների մասին բոլոր նշումները: Օգտատերերը կարող են դիտել նաև, թե ինչ տեղեկատվություն կա հավելվածների մասին, կարող են տեսնել, թե ինչ կայքեր են այցելել, ինչպես նաև մաքրել դրանք: Այս հնարավորությունը կհայտնվի մոտակա ամիսների ընթացքում:

Սոցիալական ցանցը նաև կարող է օգնել օգտատերերին՝ գտնել իրենց երկրորդ կեսին: Դա կկատարվի մեծ քանակությամբ ինֆորմացիա գեներացնելուց հետո: Սոցցանցը կառաջարկի մարդկանց, ովքեր շատ մոտ են ձեզ հետաքրքրություններով, ինչպես նաև կգտնի միջոցառումներ, որոնց կարող եք գնալ միասին: Երկրորդ կեսի հետ կարելի է կապվել հատուկ չաթի միջոցով: 

2. Տեսազանգեր և այլ թարմացումներ Instagram-ի համար

Facebook-ին պատկանող Instagram-ում շուտով կավելանա տեսազանգեր կատարելու հնարավորությունը: Ընկերությունն արդեն իսկ թեստավորում է այս ֆունկցիան օգտատերերի նեղ շրջանակի համար:

Տեսազանգերի միջոցով հնարավոր է շփվել ինչպես՝ երկու հոգով, այնպես էլ՝ խմբով: Տեսազանգերի ընթացքում օգտատերերը կարող են օգտվել Instagram-ի մյուս ծառայություններից ևս:

Սոցիալական ցանցում ավելանալու են նաև վիրտուալ իրականության տարրերը: Օրինակ՝ հնարավոր կլինի օգտվել հարդարվել Քայլի Ջենների շրթներկով: 

3. VR գլխարկի՝ Oculus Go-ի վաճառք

Վիրտուալ իրականության Oculus Go գլխարկ, որն աշխատում է առանց սմարթֆոնի, արդեն իսկ վաճառվում է 23 երկրներում: Հիմնական տարբերակն ունի 32 ԳԲ հիշողություն և արժե 199 դոլար, իսկ երկրորդ տարբերակը 64 ԳԲ հիշողությամբ է և արժե 249 դոլար:

Oculus Go –ի միջոցով կարելի է օգտվել Samsung Gear VR-ի խաղերից և հավելվածներից: 

4. Facebook Messenger-ի ամբողջական թարմացում

Ընկերությունը որոշել է ամբողջությամբ թարմացնել իր մեսինջերը: Թարմացումները կդարձնեն մեսինջերը մի քանի անգամ ավելի արագ: Թարմացումների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: 

5. Խմբային տեսազանգեր և սթիքերներ WhatsApp-ում

Առաջիկա ամիսների ընթացքում WhatsApp-ում հասանելի կդառնան խմբային տեսազանգերը: Տեսազանգերին կարող է մասնակցել 4 օգտատեր: Մեսինջերում կավելանան նաև սթիքերներ:  

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս