Բաժիններ՝

Հայաստանի հավաքականն արժանի էր այդ ոսկե մեդալներին. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն արժանի նվաճում է համարում Հայաստանի երկու ոսկե մեդալները Եվրոպայի առաջնությունում:

«Իրականում Եվրոպայի առաջնությունում մեր մարզիների նվաճած արդյունք` երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալը գերազանց հաջողություն է: Հայաստանի հավաքականն արժանի էր այդ ոսկե մեդալներին: Տղաները լավ հանդես եկան, առավել ևս, որ ունեինք երիտասարդ ըմբիշներ, ովքեր անփորձ էին: Մի քիչ դժգոհ եմ Կարապետ Չալյանի ելույթներից»,- օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր մարզիչը:

Վերջինիս խոսքով` առաջնությունում լուրջ մրցավարական խախտումներ կային: Ջուլֆալակյանը գոհունակություն հայտնեց, որ ըմբշամարտ վերադարձվեց չորեքթաթ դրությունը, բայց մրցավարներին կրկին շատ մեծ հնարավորություն է տրված:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Ռուսաստանի Կասպիսկի քաղաքում, Հայաստանը ներկայացնում էին 7 մարզիկներ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ հին աշխարհի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարսեն Ասլանյանն առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնության դարձավ բրոնզե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս