Բաժիններ՝

Ավանակներով մրցավազք. ինչպես է անցել ավանակների փառատոնը Մեքսիկայում

Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են հավաքվում Մեքսիկայի Օտումբա քաղաքում՝ ներկա լինելու ավանակներին նվիրված ավանդական փառատոնին: Այդ օրը կենդանիներին զարդարում են կառնավալային հանդերձներով, կազմակերպում զանազան մրցույթներ ու մրցումներ:

Մեքսիկացիները մեծ հարգանքով են վերաբերվում ավանակներին, որոնք դարերով խոնարհաբար ծառայել են տեղի բնակիչներին՝ կատարելով ամենածանր աշխատանքը: Վերջին տարիներին դրանց թիվն ավելի ու ավելի է պակասում: Փառատոնի նպատակն է՝ ուշադրությունը գրավել ավանակների վրա եւ թույլ չտալ դրանց անհետացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս