Բաժիններ՝

Գտել են Մակրոնի և Թրամփի տնկած ու կորած կաղնին

Դոնալդ Թրամփի եւ Էմանուել Մակրոնի կողմից Սպիտակ տան բացատում տնկված կաղնին հանել են եւ տեղափոխել կարանտինային բուսասանիտարական վերահսկողության: Այս մասին հայտնել է Huffington Post հրատարակությունը:

Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է ներմուծվող բոլոր տնկիների, սերմերի, սածիլների եւ հողի համար ԱՄՆ-ում գործող նորմաների պատճառով: Հրատարակության տեղեկատվությամբ՝ կաղնու համար կարանտինը շուտով կավարտվի: Ապրիլի 29-ին ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան բացատից անհետացել է այն կաղնին, որն ապրիլի 24-ին տնկել էին Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30