«Սա նախընտրական քարոզարշավ չէ». Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ)

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էդուարդ Աղաջանյանը կրկին կոչ արեց հետևել երթևեկության կանոններին, ազդանշաններ չարձակել, ավտոմեքենաների կտուրներին չնստել, անսթափ վիճակում ղեկին չնստել, և այլն:

Խոսելով այս օրերին անընդհատ բարձրաձայնվող այն խնդրի մասին, թե իրենք ծրագրային դրույթների մասին չեն խոսում՝ Է. Աղաջանյանն ասաց. «Սա նախընտրական քարոզարշավ չէ, սա թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխություն է:

Այս շարժման գերնպատակն է, որպեսզի ժողովրդի վստահությունը վայելող քաղաքական ուժը, քաղաքացիական նախաձեռնությունները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ստանձնեն ՀՀ-ում արդար, թափանցիկ ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունը»:

https://www.youtube.com/watch?v=f1MpL4SnpgE

Տեսանյութեր

Լրահոս