
Զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռվի մայրամուտից հետո այցելել Վատիկանի թանգարաններ

Իտալիայի մշակույթի նախարարությունը գործարկել է Notturni D՚Arte («Արվեստի գիշերներ») նախագիծը, որով զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս Վատիկանի թանգարաններ այցելել ուրբաթ օրերին՝ մայրամուտից հետո:
Այդ մասին հաղորդվում է թանգարանի պաշտոնական կայքում: Բոլոր ցանկացողները կկարողանան գիդի ուղեկցությամբ թանգարաններում շրջել ժամը 19:00-ից մինչեւ 23:00-ն:
Ընդ որում՝ մուտքի արժեքը կկազմի 21-ից մինչեւ 38 եվրո, իսկ տոմսերը կարելի է ձեռք բերել միայն կայքում: Նաեւ երեկոյան այցելության ծրագրի մեջ մտնում է համերգային ծրագիր: Notturni D՚Arte ակցիան կտեւի մինչեւ հոկտեմբերի 26-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: