«Ես պաշտոնապես վերադարձել եմ». Թայսոն Ֆյուրին նորից արտոնագիր է ստացել
Շոուն վերականգնվում է: Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է Ինստագրամում, որ իրեն վերադարձրել են բռնցքամարտի արտոնագիրը: «Ես պաշտոնապես վերադարձել եմ»,- գրել է 29-ամյա բրիտանացին արտոնագրի վերևի մասում:
Սպասվում է, որ առաջին մենամարտը վերադարձից հետո Թայսոնը կանցկացնի հունիսի 9-ին: Նրա մրցակիցը մինչ այժմ չի հայտարարվել: Վերջին մենամարտը Ֆյուրին անցկացրել է 2015թ. նոյեմբերին, որտեղ հաղթել է Վլադիմիր Կլիչկոյին և նվաճել է IBF, IBO, WBO և WBA տիտղոսները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը