Վարդան Բոստանջյանն ասում է՝ սխալվել է Սերժ Սարգսյանին «կողմ» քվեարկելով. հիմա պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանին
Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին ԱԺ-ում «կողմ» քվեարկած «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը Հանրապետության հրապարակում մասնակցում է համաժողովրդական շարժման բողոքի երթին:
1in.am-ի ուղիղ եթերում Վ. Բոստանջյանը խոստովանեց, որ ինքը քվեարկելիս սխալվել է. «Սխալ է տեղի ունեցել, բայց ես մոտեցել եմ իմ ժողովրիդն: Ես միշտ խոսել եմ մեր կառավարման համակարգի ոչ արդյունավետության մասին»:
Հարցին՝ կպաշտպանե՞ք Նիկոլ Փաշինյանին՝ Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Այո, Իհարկե: Ես համաժողովրդական շարժման սարսափելի կողմնակից եմ»:
Վ. Բոստանջյանն ասաց, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան ընտրության ժամանակ Ն. Փաշինյանը միանշանակ կհաղթի: Նրա խոսքով՝ Ն. Փաշինյանն արդեն հաղթանակած է: