«Ոստիկանները կարող են մեզ ծեծել, անպատվել՝ չենք պատասխանում». Քաղաքացիական պայքարը կշարունակվի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետության հրապարակում կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին՝ իրենց ձերբակալվելուց հետո էլ ամեն առավոտ՝ ժամը 8։15-ին, շարունակել քաղաքացիական անհնազանդության պայքարը։

«Մեր պայքարը խաղաղ է, մենք երբեք, ոչ մի դեպքում բռնությամբ չենք պատասխանելու բռնությանը։ Ոստիկանները կարող են մեզ ծեծել, անպատվել՝ չենք պատասխանում։ Ամեն օր երեկոյան 22։00-ից հետո գնում ենք տուն, ով այդ ժամին չի գնում տուն՝ մեր շարժման հետ կապ չունի»,- ասաց նա՝ նշելով, որ ցերեկները նորից պետք է շարունակեն ինքնաբուխ երթերը Երևանում, մարզերում։

«Չենք մոռանում նաև տոտալ գործադուլների և դասադուլների մասին։ Ամեն օր մեր գործողությունները պետք է ավարտվեն այստեղ՝ Հանրապետության հրապարակում»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս