
Ամենահամեղ կոտլետները՝ պատրաստված հնդկահավի մսից. արտասովոր բաղադրատոմս

Բաղադրիչներ
1. Հնդկահավի ֆարշ – 300 գ
2. Սպիտակաձավար – 4 ճ/գ
3. Ձու – 1 հատ
4. Թթվասեր – 2 ճ/գ
5. Մանանեխ – 2 թ/գ
6. Շաքարավազ – 2 թ/գ
7. Մաղադանոս, սամիթ
8. Աղ, համեմունքներ
Պատրաստման եղանակը
1. Խառնել ֆարշը, սպիտակաձավարը, թթվասերը, ձուն, մանանեխը, շաքարավազը, աղը, համեմունքները, մանր կտրատված կանաչին: Կստացվի թույլ զանգված, այդ իսկ պատճառով ավելի լավ է վերցնել գդալով, այլ ոչ թե՝ ձեռքով:
2. Զանգվածը գդալով դնել տապակի մեջ և տաք բուսայուղով տապակել երկու կողմից մոտ 2-3 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը. բայց շատ չտապակել:
3. Հետո տապակի մեջ լցնել մի փոքր ջուր, ծածկել կափարիչով և թողնել ցածր կրակի վրա 10 րոպե, 5 րոպե՝ ամեն կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը