Բաժիններ՝

Ընտրեք սուպերկարողություններից մեկն ու բացահայտեք բնավորության գաղտնի գծերը

Այս թեստը կօգնի շատ բան իմանալ ինքներդ ձեր մասին: Adme.ru-ն առաջարկում է պատկերացնել, որ ձեր առաջ հրաշագործ է, ով ասում է, որ 7 սուպերկարողություն ունի, որոնցից մեկով կարող է օժտել ձեզ: Ընտրեք երկու սուպերկարողություն՝ կարողություն, որն ամենաշատն եք ցանկանում ունենալ, և կարողություն, որն ամենաքիչն է ձեզ հարկավոր:

Առաջին կարողությունը խորհրդանշում է ռեսուրսներն ու հատկությունները, որոնք ունեք, բայց չեք ընդունում, որոնց առկայությունը ժխտում եք:

Երկրորդ կարողությունը խորհրդանշում է կարողությունները, որոնք չունեք, բայց ենթագիտակցորեն փնտրում եք մյուսների մեջ:

Կարդացեք նաև

Ապագան տեսնելու կարողություն: Սա վկայում է իրադարձությունների ընթացքը կանխատեսելու կարողության, լավ զարգացած ինտուիցիայի և խորաթափանցության մասին: Այս կարողությունները ետ են պահում սխալ քայլերից ու վատ ազդեցության ենթարկվելուց:

Անտեսանելի լինելու կարողություն: Սա վկայում է խորամանկության, բոլոր բարդ իրավիճակներից դուրս գալու կարողության մասին: Կարողանում է միշտ ջրից չոր դուրս գալ. այսպես են նկարագրում նման մարդկանց:

Ժամանակի մեջ տեղափոխվելու ունակություն: Սա վկայում է իրավիճակը մանրամասն  վերլուծելու և հետևություններ անելու կարողության մասին, որոնք թույլ են տալիս չկրկնել սեփական սխալները: Այս կարողության ընտրությունը վկայում է սեփական գործողությունները մի քանի քայլ առաջ ծրագրելու, արտասովոր, շրջապատից չկախված մտածողության մասին:

Մեծ ֆիզիկական ուժ: Սա վկայում է անվախ լինելու, կամքի ուժի, նպատակին հասնելու համար ամեն բան զոհասեղանին դնելու պատրաստակամության մասին: Այսպիսի մարդիկ խոչընդոտներից չեն վախենում, անհրաժեշտության դեպքում կարող են ուժ կիրառել:

Թռչելու կարողություն: Վկայում է մասշտաբային մտածելու, իրավիճակն ամբողջական տեսնելու, ռիսկի դիմելու կարողության մասին:

Ցանկացած վերք բուժելու և մահացածներին կենդանացնելու կարողություն: Այս կարողությունը կարեկցանքի, բարեսրտության, մարդկանց աջակցել կարողանալու, նրանց հավատ ներշնչելու կարողության խորհրդանիշ է:

Մարդկանց մտքերը կարդալու կարողություն: Վկայում է ուղիղ լինելու, սեփական դիրքորոշումը պարզ և հստակ արտահայտելու, «ոչ» ասելու կարողության և մյուսների կարծիքից կախված չլինելու մասին:

Ցանկացած բան արագ սովորելու կարողություն: Վկայում է նպատակասլացության, կազմակերպվածության, կարգապահության, բարձր աշխատունակության մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս