Բաժիններ՝

«Ինտերը» կփորձի ձեռք բերել Բեյլին

Միլանյան ակումբը հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերով:

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը վերջնականապես կորցրել է հիմնական տեղը «Ռեալի» մեկնարկային կազմում և համարվում է ամռանը մադրիդից հեռացողների գլխավոր թեկնածուներից մեկը:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, Բեյլին ստորագրել կփորձի «Ինտերը»: Ըստ պարբերականի տեղեկության՝ ներաձուրիները առաջարկ կանեն «Ռեալին» մրցաշրջանի ավարտից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արքայական ակումբը» բաց չի թողնի Բեյլին 100 մլն եվրոյից պակաս գնով:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Գարեթն անցկացրած 21 խաղերում խփել է 11 գոլ և կատարել է 4 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս