
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» հանդես են եկել VAR-ի դեմ». Գվարդիոլա

Բայց փոփոխությունները, միևնույնն է, շուտով տեղի կունենան:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, որ իր ակումբը քվեարկել է ԱՊԼ-ում VAR համակարգի ներդրման օգտին, բայց մնացել է փոքրամասնության մեջ:
««Մանչեսթեր Սիթին» համաձայն էր առաջնությունում համակարգի ներդրմանը, բայց մյուս թոփ-ակումբները դեմ հանդես եկան: Ես կարծում եմ՝ դա «Մանչեսթեր Յունայթեդն» էր և «Չելսին»: Նրանք ուղղակի դա չեն ուզում:
Բայց ոչ մի սարսափելի բան չկա, դա միևնույնն է տեղի կունենա: Մրցավարներին պետք է օգնել ոչ միայն Անգլիայում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այսօր ֆուտբոլը դարձել է ավելի կտրուկ և արագ: Օրինակ՝ մենք մինչև հիմա վիճում ենք՝ կա՞ր արդյոք 11-մետրանոց «Ռեալի» օգտին «Յուվենթուսի» դեմ խաղում: Մրցավարների համար հեշտ չէ և նրանց պետք է օգնել»,- Գվարդիոլային է մեջբերում Sky Sports-ը:
Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի առաջատարն է: Նրանք առաջ են անցել «Մանչեսթեր Յունայթեդից» 13 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը