
Պաստայի և նրբերշիկի համատեղման հետաքրքիր բաղադրատոմս՝ իտալական ապուր

Բաղադրիչներ
1. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
2. Նրբերշիկ – 150 գ
3. Սոխ – 2 հատ
4. Սխտոր – 2 ատամիկ
5. Հավի արգանակ – 900 մլ
6. Կոնսերվացված սպիտակ լոբի – 300 գ
7. Մակարոն – 150 գ
8. Կոնսերվացված լոլիկ – 225 գ
Պատրաստման եղանակը
1. Նրբերշիկները տապակել կաթսայի մեջ՝ մինչև դրանց կարմրելը: Նրբերշիկները տեղափոխել թասի մեջ:
2. Նույն կաթսայի մեջ յուղով տապակել սոխը՝ մինչև ոսկեգույն դառնալը: Ավելացնել շատ մանր կտրատված սխտորը, տապակել ևս 1 րոպե, ավելացնել գդալով տրորած սխտորը:
3. Ավելացնել հավի արգանակը, հասցնել եռման, իջեցնել կրակը և ծածկել կափարիչով: Եփել 25 րոպե:
4. Ապուրի մեջ ավելացնել կոնսերվացված սպիտակ լոբին, տապակած ներբերշիկը և նախապես եփած մանր մակարոնը: Մատուցել տաք վիճակում: Կարելի է ավելացնել պարմեզան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը