
106-ամյա անգլիացին իջել է Zip Line-ով

Անգլիացի Ջեք Ռեյնոլդսը դարձել է ամենածեր մարդը, որն իջել է Zip Line-ով՝ գետնից պոկումով արագընթաց վայրէջք պողպատե ճոպանով: Այդ մասին հայտնել է Travel and Leisure-ը:
Սովորաբար Ջեքը տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով, բայց դա նրան հետ չի պահել ժամում ավելի քան 60 կիլոմետր արագությամբ վայրէջքից: Սա արդեն երրորդ ռեկորդն է, որը տղամարդը սահմանում է իր ծննդյան օրը: Երկու տարի առաջ նա դարձել էր ամենածեր մարդը, որը դաջվածք էր արել, իսկ անցյալ տարի՝ ամենածերը, որն ամերիկյան թեքուղի էր նստել: