Բաժիններ՝

«Աշխարհի 5 լավագույն դարպասապահներն են Դե Խեան, Նեյմարը, Բուֆոնը, Ալիսոնը և Էդերսոնը». Տեր Շտեգեն

Համեստ տղա: «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը նշել է աշխարհի հինգ լավագույն դարպասապահներին:

«Ովքե՞ր են թոփ-5 դարպասապահները: Դավիդ Դե Խեա, Մանուել Նոյեր, Ջանլուիջի Բուֆոն, Ալիսոն և Էդերսոն: Ես չեմ կարող ասել, թե նրանցից ով է ավելի լավը, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր ոճը: Նրանք բոլորը հրաշալի ելույթներ են ունենում իրենց ակումբներում»,- ասել է Տեր Շտեգենը:

Չեմպիոնների լիգայի 2017-18թթ. մրցաշրջանում Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 10 խաղ, որոնցից 6-ի ժամանակ դարպասները չոր է պահել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս