Բաժիններ՝

«Բոլորը գիտեն» ֆիլմը՝ Պենելոպա Քրուսի և Խավիեր Բարդեմի մասնակցությամբ, կբացի Կաննի կինոփառատոնը

Իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադի «Բոլորը գիտեն» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարել են Պենելոպա Քրուսը եւ Խավիեր Բարդեմը, իրավունք է ստացել այս տարվա մայիսին բացել Կաննի 71-րդ կինոփառատոնը: Այդ մասին հայտնել են կինոստուգատեսի կազմակերպիչները:

«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկրի ժապավենը կներառվի նաեւ մրցութային ծրագրում: Թրիլլերի տարրերով այս կինոդրամայի գործողությունը, որը նկարահանվել է իսպաներեն լեզվով, ծավալվում է Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Իտալիայում: Քրուսը եւ Բարդեմը մարմնավորում են ամուսինների, որոնք երեխաների հետ ապրում են Բուենոս-Այրեսում:

Ընտանիքի ուղեւորությունը Մադրիդ նրանց համար վերածվում է ողբերգական իրադարձությունների: Կաննում 71-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 8-ից մինչեւ 19-ը: Ժյուրին կգլխավորի ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30