Հունական ոստիկանությունը ձերբակալել է Աթենքում Իրանի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակվածին
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է Աթենքում Իրանի դեսպանատան երկու աշխատակիցների վրա հարձակման մեջ կասկածվողին: Այդ մասին հայտնել է «Էլեֆտերոս տիպոս» թերթը:
Ըստ նրա տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, Իրանի 47-ամյա քաղաքացին մոտեցել է դիվանագիտական ներկայացուցչության շենքին, որտեղ դանակով վիրավորվել է նրա երկու աշխատակիցների: Իրավապահ մարմիններում հավելել են, որ չարագործը տառապում է հոգեկան խանգարմամբ:
Ինչպես ավելի ուշ նա ինքն է հայտարարել կարգի պահապաններին, հաջորդ թիրախը Իսրայելի դեսպանատունն էր, քանի որ այդպես էին հրամայել «իր գլխում հնչած ձայները»: Նշվում է, որ տղամարդը խոստովանել է ավելի վաղ կատարած հարձակումը եւ երկու հրկիզումներ: Գործը հանձնվել է դատախազություն, նաեւ իրանցուն ձերբակալելու օրդեր է տրված, հաղորդել է ՏԱՍՍ-ը: