«2016-ից հետո մոտեցումների վերանայում է եղել». Տիգրան Աբրահամյան

Երբ մենք խոսում ենք «ապրիլյան դասերի» մասին, պետք է հաշվի առնել, որ դա պետական բոլոր կառույցներին է վերաբերում, որովհետև միայն առաջին հայացքից է դա կապված ուժային կառույցների հետ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ պետական ողջ ապարատն իր հստակ գործառույթներն ունի ինչպես համեմատաբար խաղաղ, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ, իսկ 2016-ից հետո մոտեցումների վերանայում է եղել:

Ըստ կայքի զրուցակցի՝ ապրիլյան մարտական գործողություններն ընդգծեցին մեր բացերն ու առավելությունները, խոցելի տեղերը, ինչի ուղղությամբ վերջին 2 տարիներին հսկայական աշխատանք է տարվել:

«2016-ի ապրիլից հետո մեծ աշխատանք տարվեց մեր հետախուզական հնարավորությունների ընդլայնման համար, ինչն այլևս գրեթե բացառում է անակնկալության գործոնը: Մեր խնդիրն է հակառակորդի գործողությունները, շարժերը մշտապես պահել կանխատեսելիության դաշտում և ըստ անհրաժեշտության կանխել մեր անվտանգությանը սպառնացող ցանկացած գործընթաց»,-նշել է Տ. Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս